ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների և 2023 թվականի Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։

Այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է համապատասխան նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաստատմանը:

Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության առօրյա գործունեությանը, կազմակերպության աշխատանքային մարմինների փոխգործակցությանը ՀԱՊԿ մշտական խորհրդի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: