Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների և երկակի ստանդարտների այս շղթան. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեյկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ:
«Պարո՛ն նախագահ,
Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության և անվտանգության միջև դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները Եվրոպայի խորհրդից որևէ էական ակնկալիք չունեն:
Առաջարկում եմ միասին մտորել` ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակում: Իմ գնահատմամբ պատճառը մասամբ այն է, որ Եվրոպայի խորհուրդը, որը նախատեսված է լինելու իսկական ժողովրդավարական արժեքների և ազատությունների բաստիոն, սկսել է հանդուրժել իր անդամներից ոմանց որոշակի փոխակերպումը հիբրիդային, ճնշող ռեժիմների: Նման պետություններում մենք ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների և ընտրությունների միջոցով, այսպես կոչված, օրինական քաղաքական մրցակցության, իսկ ժողովրդավարական կառավարումն էլ վերածվել է մեծամասնության դիկտատուրայի: Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի: Ի դեպ, այս պետությունների սովորական ցանկը հեշտությամբ կարելի է գտնել «Economist»-ի հրապարակվող ժողովրդավարության ինդեքսում:
Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների և երկակի ստանդարտների այս շղթան: Դրա համար հարկ է բացառել ցանկացած շեղում սահմանված կանոններից, մոռանալ քաղաքական խայտառակ նպատակահարմարության մասին: Ազատ և ժողովրդավարական պետությունների համայնքին անդամակցելու համար պետք է հետևել դրա կանոններին, և դա յուրաքանչյուր անդամի գիտակցված ընտրությունը պետք է լինի: Մենք ոչ ոքի չպետք է խնդրենք մնալ, ոչ էլ որևէ մեկին պետք է խնդրենք միանալ մեզ:
Պարո՛ն նախագահ,
Միևնույն ժամանակ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների 43-րդ կոնգրեսը և Ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունը շարունակում է հիմք հանդիսանալ ժողովրդավարական կառավարման համար: Այդ ժողովրդավարության շնորհիվ մարդիկ լիովին գնահատում և ընդունում են հասարակական և քաղաքական կյանքում իրենց մասնակցության արժեքն ու պիտանիությունը: Սա վճռորոշ է ժողովրդավարության և ժողովրդավարական կառավարման ապագայի համար: Այդ իսկ պատճառով տեղական ժողովրդավարության զարգացման և հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Պարո՛ն նախագահ,
Եզրափակելով՝ թույլ տվեք անկեղծ հույս հայտնել, որ 4-րդ գագաթնաժողովից հետո մեր կազմակերպությունը կարող է վերագտնել իր նշանակությունն ու հետևել դրան: Ավելի ուժեղ, սկզբունքային և վճռական գործընկերոջ հետ համագործակցությունը, որը հաստատուն է իր սկզբունքների հարցում, միշտ ավելի արդյունավետ է, հատկապես, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության «կարմիր գծերն» ավելի վառ են և նույնն են բոլորի համար »,- նշել է Արմեն Գևորգյանը:
-
21:34
Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել. Մարիա Զախարովա
-
21:28
Արարատ Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը
-
20:31
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Վարչապետ
-
20:14
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ
-
18:50
Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը
-
18:19
Մարիա Զախարովա. Ենթադրում ենք, որ ամեն ինչ կկարգավորվի դաշնակցային կարգով
-
17:40
Կխստացվեն ՀՀ պետական դրոշին ներկայացվող պահանջները. պետական խորհրդանիշի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորողները կտուգանվեն
-
17:33
Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին
-
17:29
Ֆրանսիայի իշխանությունների և արհմիությունների միջև երկխոսությունը կենսաթոշակային բարեփոխումների շուրջ շարունակվում է. Մակրոն
-
17:26
Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա
-
16:50
Կիրականացվեն պեղումների, հուշարձանների վերականգնման աշխատանքներ
-
16:49
Լցակայաններում թերլիցքավորման նկատմամբ կստեղծվի հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ
-
16:47
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինի Չինաստանի հետ հարաբերություններից. Եվրահանձնաժողովի ղեկավար
-
16:47
Վարչապետը հանձնարարել է աշխատանք իրականացնել ցրտահարման ռիսկերը հնարավորինս կանխարգելելու համար
-
16:46
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց
-
16:44
Կենսաթոշակառուները փետրվարին 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել
-
16:43
Ապրիլի 1-ից կգործի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգը
-
16:40
Կստեղծվի պետական կառավարման համակարգի նոր մարմին
-
16:39
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս
-
16:33
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 2,57 կմ/ժ