Եթե ուզում ենք փոխել իրականությունը, պիտի փոխենք մեր ընտրությունը. Հ.Մխիթարյան

2023թ. հունվարի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսը:
Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը հեղինակի հետ:
Ինչու՞ «Ընտրված պարտություն»: Ո՞ւմ կողմից և ե՞րբ է ընտրվել պարտությունը:
«Ընտրությունը» սկսվել է 2018-ից: Այն ժամանակ քչերն էին գիտակցում, որ իրադարձությունները, որոնք սրընթաց արագությամբ տեղի էին ունենում մեր երկրում, անվտանգային լրջագույն մարտահրավերներ էին առաջ բերելու: Եվ, այնուամենայնիվ, կային մարդիկ, ովքեր տեսնում էին այդ ռիսկերը, բարձրաձայնում դրանց մասին: Բայց մեր հանրության մեծամասնությունն արեց իր ընտրությունը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներից ելնելով: Տարիներ շարունակ իրականացված աշխատանքը, կիրառված տեխնոլոգիաները տվեցին իրենց արդյունքը:
Այդ ընտրությունը վերահաստատվեց 2018-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այնուհետև, որքան էլ զավեշտալի ու տարօրինակ կարող է թվալ, վերահաստատվեց արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի հունիսին կայացած ընտրությունների արդյունքներով: Դժվար է պատասխանել հարցին, թե ինչու մեր հանրությունն ընտրեց հենց այդ ճանապարհը: Նորից կրկնեմ՝ այն սուբյեկտիվ ու օբյեկտիվ բազմաթիվ հանգամանքների համախումբ էր: Այո՛, շատ կարևոր է հասկանալ այդ պատճառները, բայց, կարծում եմ, այսօր առաջնահերթը դա չէ: Այսօր առաջնահերթը մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի դերակատարումը հասկանալն է, գիտակցելն է, որ այն, ինչ ունենք, այդ թվում և առաջին հերթին հենց մեր ընտրության արդյունքն է: Եվ եթե ուզում ենք փոխել իրականությունը, պիտի փոխենք մեր ընտրությունը՝ բառիս ամենալայն իմաստով:
Մյուս կողմից, 2018-2021թթ. ընկած ժամանակահատվածը, որն էլ մեր վերլուծության հիմնական առարկան է եղել, ընտրության փուլ էր նաև Հայաստանի նոր ձևավորված իշխանությունների համար: Յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն ընտրություն էր, որն ամբողջացրեց պարտության շղթան, տվեց հակառակորդին բոլոր հնարավորությունները՝ անելու այն, ինչ արեց ու շարունակում է անել:
Ինչպե՞ս առաջացավ գրքի գաղափարը:
Գրքի գաղափարն առաջացավ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Իրականում, այն ամենը, ինչ ներկայացված է գրքում, նորություն չէ: Դրանց մասին փորձագիտական շրջանակները երեք տարի շարունակ խոսում էին, բարձրաձայնում, զգուշացնում: Ընտրություններից հետո «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի և քաղաքական գիտությունների թեկնածու Արման Սաղաթելյանի հետ մեր գաղափարն էր՝ ամփոփել արված աշխատանքը, ունենալ փաստերով հիմնավորված ամբողջական ձեռնարկ, գիրք՝ անցած երեք տարիների, ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:
Խոսենք բովանդակությունից: Ինչի՞ մասին է այն:
Գիրքը 2018թ. ապրիլ-մայիսից մինչև 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածի մասին է, արված ու չարված քայլերի, դիվանագիտական սխալների, բացթողումների, անհասկանալի ու ռիսկային հայտարարությունների ու որոշումների: Փորձել ենք անդրադառնալ բոլոր առանցքային դրվագներին, ներկայացնել դրանցից բխող ռիսկերն ու մարտահրավերները:
Ո՞րն է գրքի առաքելությունը և ե՞րբ կհամարեք այն իրականացված:
Ես կարծում եմ, որ «Ընտրված պարտություն» գրքի հիմնական առաքելությունն ուղղորդելն է յուրաքանչյուրիս՝ գտնելու մեզ հուզող հարցերի պատասխանները: Ես գիտեմ, ես վստահ եմ, որ այսօր շարունակվող պարտությունը կանգնեցնելու, մեր մեջքն ուղղելու հիմնական գրավականը մեր դերակատարումը և նշանակությունը գիտակցելն է: Սա իսկապես չափազանց կարևոր է այսօր: Ես չգիտեմ՝ որքանով կօգնի «Ընտրված պարտություն»-ը, բայց եթե անգամ չնչին ներդրում ունենա այդ հարցում, կհամարեմ, որ իր առաքելությունն իրականացրել է: Իսկ եթե հարցին փորձեմ պատասխանել ավելի դեպի ապագա նայելով, ապա շատ հուսով եմ, որ գիրքը օգտակար կլինի նաև մեր զավակներին, մեր սերունդներին՝ հասկանալու համար, թե ինչ կատարվեց ու ինչու:
Գրքում տեղ են գտել 2018-ից մինչև 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումներն Արցախյան բանակցային գործընթացի շուրջ: Փաստացի՝ միայն փաստեր: Ինչպե՞ս եք կարողացել զերծ մնալ սուբյեկտիվ գնահատականներից և արդյո՞ք միայն փաստերի հավաքագրումը տալու է մեր հանրությանն այսօրվա իրավիճակի իրական պատճառների ընկալումը:
Իրականում գիրքը միայն փաստերի հավաքագրում չէ: Այն մասնագիտական վերլուծություն է, որն, այո՛, փորձել ենք առավելագույնս զերծ պահել սուբյեկտիվ գնահատականներից ու չհիմնավորված պնդումներից: Պիտի խոստովանեմ, որ իսկապես դժվար է շուրջդ տեղի ունեցող արհավիրքը բացառապես որպես մասնագետ մեկնաբանելը՝ մի կողմ դնելով էմոցիան: Բայց գրքի նպատակը հենց դա էր: Այս առումով, կարծում եմ, ընթերցողը իրավիճակը ճիշտ գնահատելու համար ունենալու է վերլուծություն, ունենալու է մասնագիտական մեկնաբանություն, որը, սակայն լինելու բացառապես փաստերով հիմնավորված ու չի ունենալու ուղղորդելու նպատակ:
Գիրքը կունենա՞ շարունակություն…
Չգիտեմ: Անկեղծ ասած այդ մասին դժվար է հիմա մտածել: Ես շատ կուզեի, որ մենք, ի վերջո, հաջողեինք փակել պարտության այս էջը, կանգնեցնել պարտության անիվը: Հետո միգուցե ամփոփենք նաև այդ շրջանը, խոսենք անելիքներից, նոր հնարավորություններից ու արդեն ընտրված հաղթանակներից:
Ի՞նչ կփոխանցեք ընթերցողին:
Շատ կուզեմ, որ գիրքը կարդալուց հետո հետադարձ կապով ընթերցողն իր կարծիքն ասի, պատմի այն մասին, թե ինչ տվեց «Ընտրված պարտությունը» հենց իրեն, թե ինչ դիտարկումներ ու դիտողություններ, ինչ առաջարկներ ունի: Ինձ համար այդ արձագանքը շատ կարևոր է:
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ