ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իսրայելում այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանն անդրադարձել է Իրանին: Նա ընդգծել է Միացյալ Նահանգների  «երկաթե» նվիրվածությունն Իսրայելի անվտանգությանը։ ԱՄՆ-ը երբեք չի տատանվել այս դիրքորոշման հարցում երկու երկրների միջև 75-ամյա հարաբերությունների ընթացքում, ասել է նա:

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, Բլինկենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաձայն է Իսրայելի հետ՝ Իրանի միջուկային զարգացումը կանխելու կարևորության հարցում:

Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի:

«Միջազգային հանրության մեծ մասը տեսել է Իրանի իրական դեմքը»,- ասել է Նեթանյահուն՝ անդրադառնալով Իսլամական Հանրապետության կողմից ցուցարարներին մահապատժի ենթարկելուն:

«Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կա, որ այս ռեժիմը չպետք է միջուկային զենք ձեռք բերի: Մենք շատ լավ քննարկումներ ենք ունեցել ընդհանուր քաղաքականության ձևավորման, վտանգը կանխելու համար միասին աշխատելու փորձերի շուրջ», - հավելել է նա:

Նեթանյահուն ընդգծել է, որ հրեական պետության քաղաքականությունը «Իսրայելի ուժերի սահմաններում ամեն ինչ անելն է, որպեսզի թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել», փոխանցում է Tert.am-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: