ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել Արցախ

Ռուս խաղաղապահները Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Նշվում է, որ Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնում մարդասիրական ակցիա է իրականացվել. կենտրոնին սնունդ է տրամադրվել։

Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել իր առջև դրված խնդիրները և իրադրության ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության 24-ժամյա մոնիթորինգ է իրականացնում։

Զորախմբի հրամանատարությունը նաև շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ տանել Ստեփանակերտ–Գորիս ճանապարհահատվածի ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ։

Ռուս խաղաղապահների զորախումը 3 ուղղությամբ` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում, նաև պարեկային ծառայություն է իրականացրել։

Ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը շարունակվում է։

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 1,54 կմ/ժ
21 C°
 
18°  13° 
27.03.2023
18°  11° 
28.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: