ՊԵԿ-ը կանխել է թմրանյութերի անօրինական տեղափոխումն ու իրացումը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է կայացվել իրականացնել անձնական մաքսային զննում։ Արդյունքում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն ԻԻՀ քաղաքացի Ֆ.Ա.-ի հագուստի տակ թաքցված փաթեթներից, ինչպես նաև վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մոտ 344 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Հայտնաբերված թմրամիջոցները, ինչպես նաև այն ՀՀ տեղափոխած անձը, Հարավային մաքսատուն-վարչության կողմից անմիջապես փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն՝ հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Նույն օրը ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերված թմրամիջոցները վերջինս պետք է փոխանցի այլ անձանց` Գորիս-Երևան մայրուղու հարակից տարածքում և Երևան քաղաքի տարբեր հատվածներում:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ ԻԻՀ քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված հիշյալ թմրամիջոցները ՀՀ-ում պետք է ստանան ոմն Է. Պ.-ն և Ա. Թ.-ն:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների` մասնավորապես «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ թմրամիջոցի զանգվածները մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների վերահսկողության ներքո տեղադրվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի, Արտաշատ քաղաքի կամրջի հարակից տարածքում, որից հետո` հիշյալ զանգվածները ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ երկու քաղաքացի, ինչպես նաև Ուկրաինայի մեկ քաղաքացի, այնուհետև վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
16:25
Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
-
16:23
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա
-
16:01
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
-
15:29
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին
-
15:19
Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն. ՆԳՆ
-
14:37
Սպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արել
-
14:26
Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխոսությամբ լուծելու համար
-
14:09
Վարչապետին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
-
14:00
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությանը. Պատել
-
13:09
Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
-
12:34
ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
-
12:21
Ադրբեջանի՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությոան հանդեպ վերջինիս արհամարհանքը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուց
-
12:15
ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
-
11:54
Միրզոյան-Լավրով հանդիպում. ի՞նչ խնդիր էին լուծում կողմերը
-
11:45
Ինչո՞ւ Ռուսաստանը ուժ չի կիրառում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար. պատասխանում է Կոնստանտին Զատուլինը
-
11:23
Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան
-
11:21
Վերսալում կկայանա «Հայոց ոգին» հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
11:02
Հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՊՆ
-
10:56
Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը
-
10:40
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 4,63 կմ/ժ