ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ Վրաստանի դերը շատ կարևոր է. Տոյվո Կլաար

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը մենք խոսեցինք նրա անձնական մասնակցության և Հայաստանի նախագահի և վարչապետի հետ փոխգործակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման հարցում որպես միջնորդ հանդես գալու նրա ցանկության մասին, մենք դրան աջակցում ենք։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Моамбе»-ին տված հարցազրույցում, փոխանցում է News.am։

Տոյվո Կլաարը հույս ունի, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կդառնա ավելի սերտ:

Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կամուրջի դեր կատարելու Վրաստանի ձգտումը։

"Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև, շատ կարևոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, և ես հույս ունեմ, որ ապագայում Եվրամիության և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունն այդ ուղղությամբ էլ ավելի սերտ կլինի»,-ասել է Կլաարը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: