ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ուրարտու. Մոռացված թագավորություն». ո՞վ ենք եղել, ու՞ր ենք պատրաստվում գնալ

Փետրվարի 11-ին «Մոսկվա»  կինոթատրոնում տեղի ունեցավ   «Ուրարտու. Մոռացված թագավորություն» պատմական փաստագրական դրամա ժանրում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան, որը նկարահանվել է  «HAYASA»  և «PARA TV» ստուդիաների կողմից: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ  վավերագրական դրամայի ձևաչափով սա առաջին ֆիլմն է՝ նվիրված Հայաստանի հնագույն պատմությանը։ Ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է նաև իսպանական RTVE հեռուստաալիքի եթերում։

Ֆիլմի ստեղծման հեղինակների փաստմամբ գաղափարն առաջացել էր դեռևս   2017 թվականին ու նախատեսվում էր 2018-ի սկզբին նկարահանումներն արդեն իրականցնել, իսկ Երևանի 2800 ամյակին հանձնել դիտողների դատին, սակայն 2018 թվականի հայտնի իրադարձություններն ու դրան հետևած ներքաղաքական վայրիվերումները փոխեցին ողջ պատկերն ու ընթացքը:

Ֆիլմն իրենից պատմական արժեք է ներկայացնում: Այն նկարահանվել է Հայաստանում՝ Արարատյան դաշտում և ուրարտական քաղաքների տարածքներում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել նաև պատմաբաններ, հնագետներ, ովքեր հենց ֆիլմի ընթացքում ներկայացնում են կարևոր և հիշատակման արժանի փաստեր: Որքան էլ հարևան, ոչ բարեկամ պետությունները փորձեն խեղաթյուրել պատմությունն ու իրականությունը ֆիլմում ներկայացված փաստերը, գիտնականների կողմից ներկայացված նյութերի համադրությամբ վկայում են հայկական պետության և պետականության թողած դարավոր մշակութային ու պատմական արժեքի մասին։

Ֆիլմի ռեժիսորը Վագա Վարդանյանն է, 

իսկ հայ արքաների դերերում են Միքայել Պողոսյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Արսեն Օհանջանյանը, Ռուբեն Մուրադյանը, Վահագն Մարտիրոսյանը և այլք: 

 

 

«Ուրարտու. Մոռացված թագավորություն» ֆիլմի նպատակներից է այն ծառայեցնել որպես պատմությունը վերհիշելու լավ առիթ, լիկբեզ, իսկ հիմնական մեսիջն ուղղված է և՛ միջազգային հանրությանը, և՛ ներքին լսարանին, թե մենք ով ենք եղել և ուր ենք պատրաստվում գնալ:

Ֆիլմը տալիս է հստակ պատկերացում հայկական միասնության և այդ միասնության ուժի մասին, որով առաջնորդվել են մեր նախնիները, իսկ պետություն ու պետականություն ունենալու հաստատակամությամբ պետք է առաջնորդվեն և՛ ներկա, և՛ ապագա սերունդները։

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: