ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է հայրենակիցներին անհապաղ հեռանալ Բելառուսից

Photo: Jeremy Bezanger/Unsplash

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ հանրապետությունից։ 

Այս կոչը Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացատրել է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությամբ: 

«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն դեպի Բելառուս խստորեն խորհուրդ չի տրվում։ Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկվում է առանց հապաղելու երկիրը լքել ավտոմոբիլային ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով։ 

Միաժամանակ գերատեսչությունը ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ այն ֆրանսիացիները, ովքեր կորոշեն ինքնաթիռով վերադառնալ հայրենիք, պետք է Բելառուսի ՆԳՆ-ից ելքի վիզա խնդրեն։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան հայտարարել էր, որ Բելառուսը կարող է հայտնվել նոր պատժամիջոցների տակ, եթե շարունակի աջակցել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը, հաղորդում է Սպուտնիկ Բելառուսը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: