ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Առաջինը Հալեպում այցելել է երկրաշարժից վնասված շրջաններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում այցելել է փետրվարի 6-ին երկրաշարժից նյութական վնասներ կրած Կիլիկիան ճեմարան և հենց տեղում ծանոթացել իրավիճակին։ Այս մասին գրում է  «Գանձասարը»։

Վեհափառ հայրապետն իր խոսքում նշել է. «Ճիշտ է, այս ցավալի ու մտահոգիչ պայմաններում ենք հանդիպում, սակայն ուզում եմ հաստատել, որ հալեպահայությունը կանգնուն է և շարունակում է վերականգնելու իր հավաքական աշխատանքը։ Անցնող տարիներին դժվարություններ ունեցանք։ Այսօր տագնապն այլ է, սակայն բոլոր տագնապների դիմաց պետք է ունենանք հավատ, հույս և միասնական աշխատանք»։
Արամ Առաջինն այցելել է նաև հայ որոնողափրկարարական խմբի կողմից աշխատանքներ իրականացրած «Շաար» թաղամաս, Ազիզիէ թաղամասում փլված շենքի տարածք, ուր հայ ընտանիք էր բնակվում։ Վեհափառ հայրապետը հոգեհանգստյան արարողություն է կատարել երկրաշարժից զոհված հայ ընտանիքի երկու անդամների հոգիների խաղաղության համար և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։

ՀՄԸՄ-ի փողերախումբը սգերգեր է նվագել։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: