ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը հրթիռակոծվել է

ФедералПресс

Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայի Հասեքե նահանգի հարավում գտնվող Ալ-Շադդադի ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ikhbaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով գնդակոծության ենթարկված ամերիկյան ռազմական օբյեկտի կողմից ծուխ է երկինք բարձրանում։ Հնարավոր կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել: 

Ալ-Շադդադին գտնվում է Էլ Ջեբսի նավթահանքի մոտ: Բաղդադում ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը դեռ չի հաստատել ռազմակայանի վրա հարձակման փաստը:

Հունիսի 11-ին Ալ-Շադդադի վայրէջքի ժամանակ կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, տուժել են 22 զինծառայողներ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վարկածներից մեկի համաձայն ՝ ուղղաթիռն ընկել է գետնից արձակված հրթիռի հարվածից հետո:

2015 թվականից ի վեր ԱՄՆ-ն ինը ռազմաբազա է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որոնցից ամենամեծը գտնվում է Թել Բեյդարում ՝ Հասեքե վարչական կենտրոնից հյուսիս (Դամասկոսից 620 կմ հեռավորության վրա):

Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դիտարկում է որպես անօրինական օկուպացիա, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական հարստությունների թալանով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    23°  12° 
    16.04.2024
    26°  14° 
    17.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: