ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքը շտապում է ամրապնդել իր հաջողությունը Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ

Այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին Բյուրսելում ԵՄ հովանու ներքո հանդիպելու առաջարկ է ուղարկվել: Ակնկալվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա մոտակա օրերի ընթացքում:

Պատահական չէ, որ այսօր տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է ամրապնդել Մյունխենում արձանագրված առաջընթացը և դրդել կողմերին հստակ պայմանավորվածությունների:

Փետրվարին 18-ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջին բարձր մակարդակի ուղիղ շփումն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո: Մինչ այդ Երևանը հրաժարվել էր մասնակցել դեկտեմբերին Մոկսվայում նախատեսված արտգործնախարարի հանդիպմանը՝ հղվելով Լաչինի միջանցքի շրջափակման հանգամանքին: Սակայն, ինչպես հայտնի է դարձել հայտարարություններից, այս ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել «խաղաղության պայմանագրի» տեքստի վերաբերյալ:

Մյունխենի հանդիպումն ու դրանից հետո արված հայտարարությունները որոշակի լույս են սփռում սպասվող բանակցությունների բովանդակության վրա: Մասնավորապես,  բանակցությունների հիմքում ենթադրաբար դրվելու է երկվեկտոր բանակցային տրամաբանությունը և Ադրբեջանը խուսափելու է պայմանագրում Արցախի և Արցախյան հիմնախնդրի հիշատակումից: Իսկ հայկական կողմը, ելնելով ԱԽ քարտուղարի հայտարարություններից, դրան չի հակառակվելու:

Զուգահեռ, քննարկվելու է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը և այդ թվում՝ Լաչինի միջանցքում ու Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջաններին կապող ապագա ճանապարհի երկու ծայրերում անցակետեր տեղադրելու Ալիևի առաջարկը:

Ի սկզբանե Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքների և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա կառուցվող այս փաստաթուղթն, ըստ էության, Արցախյան հակամարտության էջը փակելու Ադրբեջանի փորձն է, որը սեփական հանրությանը մարսեցնելու համար Հայաստանի իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում է Հայաստանի 29,8 հազ ք/կմ իբրև թե պաշտպանելու և Արցախին առնչվող հարցերի հետ առնչվելուց հրաժարվելու թեզերի վրա:

Արևմուտքն, իր հերթին, շտապում է իր միջնորդությամբ առաջ տանել գործընթացն ու փակել հակամարտության էջը՝ ՌԴ-ին դուրս մղելու և ողջ տարածաշրջանի վրա սեփական ազդեցությունը մեծացնելու համար: Պատահական չէ այս կոնտեքստում ՌԴ ակտիվացումը թե՛ Մյունխենի հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: