ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը կոչ է արել աշխարհին մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի ժողովրդին

ԵԱՏՄ երկրների հանրային պալատը կոչ է արել Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և մարդասիրական կազմակերպություններին հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ հանգուցային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան են հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք և բժշկական օգնություն։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է գազի մատակարարումը, տեղի են ունենում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։

Այս ամենը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության և կյանքի համար և խախտում է Ժնևի կոնվենցիաները և 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը:

«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և աջակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»», – ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդվում է պալատի կայքում, «Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատ» միջազգային նախագիծը զարգանում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղըզստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների հասարակական գործիչների նախաձեռնությամբ: ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի ձևավորման մասին ազդարարումը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 22-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: