ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ԵԱՏՄ –ի և Եգիպտոսի բանակցություններում առաջընթաց կա

 

ԵԱՏՄ–ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն առաջխաղացման փուլում են։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կահիրեում ՌԴ դեսպան Գեորգի Բորիսենկոն: Նշվում է, որ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է հուլիսին:
«Կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի մշակման շուրջ բանակցությունները առաջխաղացման փուլում են։ Հերթական՝ վեցերորդ բանակցային փուլը նախատեսված է հուլիսին», – ասել է Բորիսենկոն:
Նա նաև նշել է, որ Եգիպտոսում ազատ առևտրի գոտու ի հայտ գալը մեծ առևտրային օգուտների հնարավորություն կստեղծի ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ հենց Եգիպտոսի համար։
Նա շեշտել է, որ Եգիպտոսը ԵԱՏՄ պետությունների համար ավանդաբար դիտարկվում է որպես դարպաս դեպի ամբողջ Աֆրիկա:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: