ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ժամկետներ չեն նշվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փոխանցում է Aysor-ը։

«Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից, ըստ էության, որոշման մեջ նշվում է, որ այն ունի պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման միջոց ու դա  նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի», - նշեց նա։

Կիրակոսյանի խոսքով՝ եթե ժամկետ չի նշվել, նշանակում է՝ որոշումը անմիջապես պետք է գործի։

Նա դրական է համարում, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա։

«Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, որոնք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք», - ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանը թե՛ դիվանագիտական միջոցներով, թե՛ քաղաքական հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    28°  17° 
    02.05.2024
    21°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: