Ամուլսար. անպատասխան հարցերն ու նոր մարտահրավերներն անտեսելով

Ամուլսարը սար չի մնա: Անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Կառավարության որոշման մասին տեղեկությունը հայտնվեց հընթացս, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ Էկոնոմիկայի նախարարի կողմից տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցին պատասխանելիս: Իսկ ընդամենը ժամեր անց հուշագիրն այլևս իրականություն էր: Ընդորում, փաստ՝ բավական հետաքրքիր հանգամանքով. Հայաստանի կառավարությունը անհատույց կստանա «Լիդիան Արմենիա»-ի կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։
Սա իհարկե իշխանությունների կողմից ենթադրաբար կդասվի հնչեղ ներդրումային նախագծերի շարքին: Հատկապես, երբ Կառավարությանը փոխանցվող մասնաբաժնի բաղադրիչը կա: Բայց այստեղ ևս որոշ վերապահում կա: Նախ իրականում հայտնի չէ՝ ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում է այդ անհատույց հատկացումն արվել: Այն ինչ հրապարակայնորեն ներկայացվում է, չի ապահովում գործընթացի լիարժեք թափանցիկություն: Եվ երկրորդ, իրականում այս ներդրումային ծրագիրն ա՛յս իշխանության կողմից բերված ծրագիր չէ. այն հաստատվել է ավելի վաղ, ներդրումային գումարի մի մասն արդեն իսկ իրացվել է: Եվ հիմա շրջանառվող 250 մլն դոլարի ներդրումը մեծամասամբ նախկինում հաստատված գումարի մյուս հատվածին է վերաբերում:
Բայց այս ողջ գործընթացն ունի բազմաթիվ հարցադրումներ, մտավախություններ, որոնցից շատերն անպատասխան են, իսկ որոշները՝ նոր հարցեր առաջացնող: Ի դեպ, այն առնվազն մի դրվագով շատ նման է մեկ այլ խոշոր հանքարդյունաբերող ընկերության շուրջ վերջին զարգացումներին:
Իսկ մտավախություններն, առաջին հերթին և առավելապես, կապված են բնապահպանական խնդրի հետ: Ամուլսարը ոսկու հանքավայր դարձնելու նախագծի սկզբնական շրջանից՝ 2006թ.-ից սկսած, բազմաթիվ են հենց այս ուղղությամբ հնչող ահազանգերը: Հանքի շահագործումը երկարաժամկետ կտրվածքով լուրջ էկոլոգիական խնդիրներ կառաջացնի շրջակա միջավայրի համար, ընդ որում՝ ոչ միայն մերձակա բնակավայրերի համար: Դրա մասին կան բազմաթիվ ուսումնասիրություններ, խորքային մասնագիտական վերլուծություններ: Բարձրաձայնված են այդ առնչությամբ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չեն տրվել, կամ առնվազն լիարժեք չեն տրվել:
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի գործունեությունը կասեցվեց 2018թ.-ին՝ իբրև թե տուրք տալով հանքի տարածքի բնակիչների պահանջին: Այսօր արդեն կարելի է պնդել, որ այդ գործողությունն իշխանությունների համար ձեռագիր դարձած սովորական գործելաոճի տրամաբանության մեջ էր՝ պոպուլիզմի ու ականջահաճո գործողությունների: Դրա վառ վկայությունը թերևս 2019թ.-ին նոր փորձաքննության իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից Elard ընկերությանը հատկացված 400 հազար դոլարի մեղմ ասած անարդյունավետ ծախսն էր: Հիշեցնենք, որ նոր փորձաքննությունն իրականում նախկինում եղած փորձագիտական փաստաթղթերի վերընթերցում էր և ընդհանուր առմամբ հանքի շահագործման համար դրական եզրակացություն էր ենթադրում՝ մի քանի ոչ էական դիտողություններով:
Փաստենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դրական որոշման մասին կարելի էր ենթադրել արդեն 2019թ.-ին։ Իսկ աշխատանքների փաստացի վերսկսումը կամ դրա ձգձգումը պայմանավորված էր ներքաղաքական զարգացումներով։
Ստացվում է, որ բնապահպանական խնդիրների պատասխաններն, իրականում, այդպես էլ չտրվեցին։ Միևնույն ժամանակ հանքի շահագործման կասեցումը վնասեց ՀՀ ներդրումային գրավչությունն ու առաջացրեց միջազգային արբիտրաժում հայտնվելու իրական ռիսկեր: Այլ կլիներ պատկերը, եթե հանքի կասեցումը բոլորի, այդ թվում միջազգային հանրության, գործընկերների համար լիներ ընկալելի. կա բնապահպանական խնդիր, կա ազգային հարստությունը վտանգելու ռիսկ, հանքի շահագործումն արգելվում է: Իհարկե այդ պարագայում էլ կհաշվեինք տնտեսական կորուստներ կամ չստացված օգուտներ, սակայն պետության դիրքորոշումն առնվազն պարզ կլիներ և վստահաբար՝ ընկալելի: Բայց այս հստակությունը չկար։
Ավելին, 2019թ.-ի վերոնշյալ զարգացումներից երեք տարի անց պարզվեց, որ հանքը կշահագործվի:
Առաջանում է ամենամակերեսային, տրամաբանական հարցը. ինչը՞ փոխվեց այս ընթացքում: Եթե կար դիրքորոշում հանքը շահագործելու, ինչու՞մն էր երեք տարի հապաղելու իմաստը: Արդյո՞ք այս ընթացքում կատարվել են նոր փորձաքննություններ, եթե այո, ապա՝ որտե՞ղ են դրանք և ինչ եզրահանգումներ կան: Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ հանքի շահագործումն անդառնալի առողջապահական և բնապահպանական հետևանքներ չի ունենա: Ի՞նչն էր ուրիշ, օրինակ, 2022թ.-ի դեկտեմբերին, և ի՞նչ փոխվեց 2023-ի փետրվարին, որի արդյունքում էլ ստորագրվեց հանքի շահագործման վերաբերյալ հուշագիր:
Հասկանալի է, որ այս հարցերն ունեն և՛ քաղաքական, և՛ անվտանգային, և՛ տնտեսական շերտեր:
Տնտեսական բաղադրիչի մասով մեծագույն խնդիրն ընկալելիության տիրույթից դուրս գտնվելն է: Փաստորեն գործեց մոտավորապես նմանատիկ մեխանիզմ. կար բնապահպանական հարց, հանքը կասեցվեց։ Բնապահպանական խնդիրը չհիմնավորվեց, մինչդեռ հանքի շահագործումը չթույլատրվեց։ Բայց չթույլատրվեց այնքան ժամանակ, քանի դեռ, փաստորեն, եղավ պետությանն անհատույց տրամադրվող կապիտալ ընկերության բաժնեմասի՞ց: Իհարկե ազգայնացման ու պետության կողմից մասնաբաժին ունենալու գործըթացն ազգային տնտեսության տեսանկյունից ընկալելի է, ճիշտ աշխատելու պարագայում՝ անշուշտ դրական: Բայց այդպիսի եզրահանգման գալու կարևորագույն նախապայմանը լիովին թափանցիկ գործընթացն է: Ունե՞նք արդյոք հիմա՝ այս գործընթացի հետ կապված նման զգացողություն: Ակնհայտ է՝ ոչ:
Փոխարենը միջազգային տնտեսական պրակտիկայում հայտնի են «գումարի դիմաց ամեն ինչ» կամ առնվազն՝ շատ բան ձևաչափեր, ինչը նույն տնտեսական բաղադրիչի տեսանկյունից լի է բազմաթիվ մարտահրավերներով ու հնարավորությունների սահմանափակմամբ: Թերևս բավական է հիշել օֆշորների օրինակը:
Քաղաքական բաղադրիչը կայանում է «ինչու՞ հիմա» հարցադրման մեջ, կամ ներքաղաքական իրողություններից ելնելով նույն խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունենալու մեջ։ Հանքի աշխատանքների կասեցումը 2018թ.-ի էյֆորիկ տրամադրությունների և դանից հետո տեղի ունեցող զարգացումների ներքո, իսկ հետո՝ առանց որևէ հասկանալի պատճառի դրա թույլատրումը, հենց այս տրամաբանության մեջ է:
Խնդրի անվտանգային լրջագույն բաղադրիչի, այն է՝ բնապահպանական կողմին անդրադարձանք: Իհարկե այստեղ կա մեկ այլ խնդիր ևս. ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածքի ներխուժման, հանքի շահագործման տարածքին այդ զարգացումների աշխարհագրորեն մոտ լինելու հագամանքն ՝ իր բոլոր ռիսկերով ու մտավախություններով:
Հարցարդումների շարքը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավարար է՝ պատկերացնելու սույն գործընթացում տրամաբանական շղթայի բացակայության հանգամանքը։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը...
- 100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում Տեսանելի է, որ նվազման միտում ցուցադրած ենթաինդեքսները և՛ քանակապես են գերազանցում, և՛ անկման տեմպով: Դրական տեղաշարժ...
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75 տոկոս Նա նշեց, որ 2023 թվականի սկզբին ՀՀ-ի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում...
- ԵԱԶԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում Է ՀՆԱ-ի տեմպերի և գնաճի նվազում Ըստ բանկի սպասումների՝ արտահանման աճը կզսպվի մեր երկիր արժույթի ներհոսքի (այստեղ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների,...
- Պետական պարտքն ավելացել է Բայց ցանկացած պարագայում պարտքի ներգրավման գործընթացում առանցքային նշանակության հարց է՝ դրա արդունավետ ծախսումը,...
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ