ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարունակվում են խախտումները Լաչինի միջանցքում. ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի հայտարարությունը

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի աշխատանքի խափանումների կապակցությամբ և ի գիտություն է ընդունում Միջազգային դատարանի որոշումը:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախկինի պես խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում շարունակվող խախտումներով, հատկապես՝ ապրանքների ու մարդկանց տեղաշարժի հետ կապված։

Այս հարցն առաջին տեղում է միջազգային օրակարգում։ Մենք բազմիցս քննարկել ենք այդ խափանումը այստեղ՝ Վիեննայում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այն փաստը, որ այս գործն ուղարկվել է Միջազգային դատարան և որոշում է կայացվել, ուժեղացնում է հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Լաչինի միջանցքի աշխատանքի ներկայիս խախտումը վնաս է հասցնում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել դատարանի բոլոր որոշումները և կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել դեպի Լեռնային Ղարաբաղ ապրանքների և մարդկանց տեղաշարժը վերականգնելու համար: Կողմերը պետք է բանակցություններ սկսեն ըստ էության՝ առանց նախապայմանների, որպեսզի ապահովեն հակամարտության կայուն և խաղաղ կարգավորումը և հանգուցալուծեն պահպանվող լարվածությունը»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդում է 1lurer.am-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: