ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երբեք ռուսամոլ չեմ եղել, բայց համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ՌԴ խաղաղապահներին ուղղված քննադատությունը ավել–պակաս խոսակցություն է։ Նա իր տեսակետը հայտնեց «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
«Լեռնային Ղարաբաղն այսօր առանց ռուս խաղաղապահների ի վիճակի՞ է դիմակայելու Ադրբեջանին, 120 հազար մարդ ո՞նց պետք է դիմակայի այդ 10 միլիոնանոց Ադրբեջանին։ Լավ ռուսական խաղաղապահներին քննադատում ենք, ասում ենք` գնացեք։ Կա՞ մի երկիր, որ պատրաստ է խաղաղապահներ բերել։ Եթե չկա, ինչո՞ւ են ավել–պակաս խոսում»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք ռուս խաղաղապահները չեն թերանում իրենց աշխատանքում։
Նա նշեց, որ ինքը ևս ոգևորված չէ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններից և անթույլատրելի է համարում նրանց կողմից ահաբեկչին և ահաբեկչի թիրախին նույն հարթության վրա դնելն ու երկուսին հանդարտության կոչ անելը։ Միևնույն ժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ ԼՂ-ում ադրբեջանական վերջին ահաբեկչական գործողությունների ժամանակ հենց ՌԴ ՊՆ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ, իսկ եվրոպական միության հատուկ ներկայացուցիչը այն ուղղակի անվանեց «արյունալի միջադեպ»։
Հենց այս համատեքստում էլ երրորդ նախագահը հորդորեց նման հարաբերությունները դիտարկել համեմատության մեջ՝ ինչ են առաջարկում մյուս երկրները։
«Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, չեմ էլ լինելու։ Ես համարում եմ, որ ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է։ Նրանք, ովքեր ուզում են գալ այս տարածաշրջան, ի՞նչ են մեզ առաջարկում։ Իսկ ովքեր այդ գաղափարն առաջ են տանում այդպիսի պայմանավորվածություն ունե՞ն, ՆԱՏՕ-ն գալու է այստեղ, ռազմաբազա դնի, եվրոպական մի որևէ երկիր Ղարաբաղում կոնտիգե՞նտ է ունենալու»,-ասաց Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը միաժամանակ շեշտեց, որ դաշնակցային հարաբերությունները միակողմանի օգնության համար չեն, և Հայաստանը չպետք է ձեռքերը ծալի և միայն օգնություն ակնկալի։
«Պետք է հասկանալ, որ միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի։ Երբ տեսնում են, որ մարդ այդտեղից բան չի հասկանում, անմիջապես կուլ են տալիս։ Այո՛, ՌԴ-ն եղել է և հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից տեսնո՞ւմ եք այդպիսի դաշնակցային հարաբերություններ»,- հավելեց երրորդ նախագահը։
Սարգսյանի խոսքով՝ ՌԴ-ի հետ բարեկամությունը փոխադարձ պարտավորություն է պահանջում:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: