Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է

Այսօր՝ մարտի 13-ին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որով հրավիրում է Արցախի հայերին Բաքու՝ «ռեինտեգրացիայի» հարցերով քննարկման։ Սրան նախորդել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը, որի ընթացքում ևս անդրադարձ էր արվել արցախահայության հետ երկխոսության թեմային։ Ադրբեջանական կողմը հստակ ամրագրում է, որ իրենց համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային որևէ ձևաչափ ընդունելի չէ, որ Արցախում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրները երաշխավորվելու են բացառապես Ադրբեջանի սահմանադրության և օրենքների շրջանակներում, որևէ արտոնություն չի լինելու։ Եվ սա, ըստ էության, դեռ 2020-ի պատերազմից հետո Բաքվի կողմից որդեգրված՝ «Ղարաբաղի հարցը լուծված է», «Ղարաբաղի հարց այլևս չկա» քաղաքականության շարունակությունն է։ Կարելի՞ էր դեռ այն ժամանակ կանխատեսել նման զարգացումներ՝ անշու՛շտ։
Ուշագրավ է, որ Արցախի խնդիրն իր ներքաղաքական հարց ներկայացնելուն զուգահեռ Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում նաև հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։ Լավագույն օրինակն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման է, որով այսօր արդեն բացահայտ շանտաժ է արվում։ Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանը փորձի առաջ քաշել Արցախին առնչվող հարցեր, Արցախի կարգավիճակի հարց, ապա Բաքուն էլ կպահանջի Հայաստանից դուրս եկած ադրբեջանցի փախստականների վերադարձի ապահովում, «Երևան – ադրբեջանցի փախստականներ» երկխոսություն։ Ի դեպ, այս մասին խոսում էինք դեռ ամիսներ առաջ, երբ այդ համայնք կոչվածը նոր էր ձևավորվում։ Իսկ այսօր Բաքուն արդեն բաց տեքստով սպառնում է։
Վերադառնալով Ստեփանակերտի հետ բանակցությունների թեմային՝ չմոռանանք, որ այսպես կոչված «ինտեգրացիայի» մասին մարտի 6-ին խոսեց նաև Արցախի նախագահը՝ հայտարարելով, որ արցախյան կողմը մերժել է ադրբեջանական պատվիրակության հետ մարտի 1-ին կայացած հանդիպմանը նման հարցեր քննարկել, որ Ադրբեջանի առաջ քաշած «ինտեգրացիայի» հարցն իրենց համար ընդունելի չէ։ Բայց Արայիկ Հարությունյանի խոսքում ևս մի հետաքրքիր ձևակերպում կար այն մասին, որ «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»։ Դժվար է պատկերացնել Արցախում Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» կողմնակիցներ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի այսօրվա տարածած հայտարությունն ու հրավերը, այստեղ ևս բավական շատ հարցեր ու մտահոգություններ են առաջ գալիս։
Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ սպասել մի իրավիճակում, երբ չկա կառուցողական երկխոսության տրամադրվածություն, երբ առհասարակ չկա «երկխոսություն»։ Մարտի 5-ին կազմակերպված ադրբեջանական դիվերսիան, որի արդյունքում Արցախի ՆԳ նախարարության երեք ոստիկան զոհվեց, այս հարցի պատասխանն է․ սպասել ցանկացած զարգացման։ Այս ամենի վկայությունն է նաև ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հռետորաբանությունը, բացահայտ սպառնալիքները, շատնաժի քաղաքականությունը։
Կա՞ արդյոք տարբերակ՝ կանգնեցնելու Բաքվի առավելապաշտական նկրտումներն ու վերջինիս նստեցնելու բանակցային սեղանի շուրջ․ դեռևս կա, և այն անհապաղ գործողությունների համախումբ է՝ առաջին հերթին նախատեսող միջազգային գործընկերների, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ-ի, Արցախի հարցով զբաղվող միջազգային կառույցների հետ օպերատիվ, հետևողական աշխատանք։ Ադրբեջանը նոր սադրանքների համար հող է նախապատրաստում, ընդ որում՝ թիրախում ոչ միայն Արցախն է։ Բավական է հետևել ադրբեջանական մամուլին, Պն տարածած հաղորդագրություններին, հասկանալու համար ինչ է կատարվում հարևան երկրում։ Կանխարգելիչ գործողությունների բացակայության պայմաններում Ադրբեջանը հերթական հնարավորությունն ու «կանաչ լույսն» է ստանալու ավարտին հասցնելու զավթողական այն ծրագիրը, որ սկիզբ է դրվել 2020-ի սեպտեմբերի 27-ից։
-
10:40
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
-
10:16
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 1,54 կմ/ժ