ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեոնարդո դա Վինչիի մայրը Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. իտալացի պրոֆեսոր

Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել է գիտնականներից մեկը, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դա Վինչիի մայրը վաղուց համարվում էր տոսկանացի գյուղացի, սակայն Նեապոլի համալսարանի պրոֆեսոր Կառլո Վեչեն, որը դա Վինչիի գծով մասնագետ է, կարծում է, որ ճշմարտությունն ավելի բարդ է:
«Լեոնարդոյի մայրը չերքեզ ստրուկ էր, որը բերվել էր Կովկասյան լեռներում գտնվող իր տնից, մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել Կոստանդնուպոլսում, այնուհետև Վենետիկում, նախքան Ֆլորենցիա ժամանելը», - ասել է պրոֆեսորը նոր գրքի շնորհանդեսի ժամանակ: Իտալական քաղաքում նա հանդիպել է երիտասարդ նոտար Պիետրո դա Վինչիին, արդյունքում նրանք ունեցել են որդի, որին անվանել են Լեոնարդո:
Տասնամյակներ շարունակ դա Վինչիի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Վեչեի բացահայտումները հիմնված են Ֆլորենցիայի քաղաքային արխիվների վրա: Դրանք հիմք են հանդիսացել Վեչեի՝ «Լեոնարդոյի մոր՝ Կատերինայի ժպիտը» վերտառությամբ նոր վեպի համար:
Պարբերականը նկատում է, որ դա Վինչիի մասին ցանկացած նոր բացահայտում բուռն կերպով վիճարկվում է փորձագետների փոքր համայնքի կողմից, բայց Վեչեն պնդում է, որ ապացույցներ կան: Նրա գտած փաստաթղթերից է դա Վինչիի հոր կողմից գրված փաստաթուղթը, որը Կատերինայի էմանսիպացիայի օրինական փաստաթուղթ է՝ «իր ազատությունը և մարդկային արժանապատվությունը վերականգնելու համար»: Այս փաստաթուղթը թվագրված է 1452 թվականին և ներկայացվել է երեքշաբթի Ֆլորենցիայում Giunti հրատարակչության գլխավոր շտաբ բնակարանում կայացած մամուլի ասուլիսում։

Վեչեի պնդումն արմատական փոփոխություն է մտցնում դա Վինչիի կենսագրության հարցում. ըստ ընդունված կարծիքի՝ նա համարվում էր Պիետրո դա Վինչիի և երիտասարդ տոսկանացի գյուղացի Կատերինա դի Մեո Լիպիի որդին, փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    28 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: