Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման և լուծման գործընթաց

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի և մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական բաժնից:
2022 թվականին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր, բաց մասնակցային գործընթացը, ձևավորվել են սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտացված հանձնաժողովը:
Մեկնարկել է նաև նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման և լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերին, որպեսզի ավելի անխոչընդոտ իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ և ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:
Ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները: Ստեղծվել է նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ձևավորվել են երկու առանձին` քաղաքացիական և վարչական պալատներ, ինչպես նաև ստեղծվել է նոր` հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն դատական եռաստիճան շղթան:
Բարձրացվել են Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը: Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ և այլն:
Պատգամավորները հարցեր են ուղղել նախարար Գրիգոր Մինասյանին: Զեմֆիրա Միրզոևան հետաքրքրվել է, թե ինչու զեկույցում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող որևէ դրույթ չկա: Պատգամավորի գնահատմամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված կա հետընթաց, քանի որ չկա առաջընթաց: Այս տեսակետի հետ չեն համաձայնել թե' արդարադատության նախարարը, թե' պատգամավորները` գործընկերոջը հորդորելով փաստեր ներկայացնել: «Ամենևին համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Բացարձակ հետընթաց չկա: Իսկ եթե կա, խնդրում եմ փաստերով խոսել»,- ասել է Գրիգոր Մինասյանը: «Եթե չկա առաջընթաց, դա չի նշանակում, որ կա հետընթացե»,- ընդգծել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը` նկատելով, որ իշխանության և Կառավարության համար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են ե'ւ իրավունքների, ե'ւ պատասխանատվության առումով` անկախ ազգային, կրոնական և այլ պատկանելություններից, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:
Զեմֆիրա Միրզոևայի հնչեցրած տեսակետը չեն կիսել նաև հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը և Ռուստամ Բաքոյանը, որոնք նույնպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ոլորտում կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Որպես խնդիր` պատգամավորը, մասնավորապես, նշել է եզդիերենի ուսուցիչների պակասը: «Մեր Կառավարությունն ունի բավարար կամք` լսելու և խնդիրներին լուծումներ տալու, այստեղ մենք անելիք ունենք»,- շեշտել է Ռուստամ Բաքոյանը:
Եզրափակիչ խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում անկյունաքարային է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը: Նախագիծն Արդարադատության նախարարությունը մշակել է, այն գրեթե պատրաստ է: Նախարարը ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոևային առաջարկել է համագործակցել նախագծի լավարկման շուրջ:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
-
10:20
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին
-
09:23
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
-
23:16
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ
-
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ
-
21:05
Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցը
-
20:49
Ադրբեջանը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
-
20:05
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
-
19:58
Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ
-
19:15
Պոլսի Հայոց պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը
-
18:22
«Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունները Մհեր Գրիգորյանին տեղեկացրել են Ամուլսարի հանքավայրը համատեղ շահագործելու իրենց մտադրության մասին
-
17:14
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի ուղղությամբ.Հայկական կողմը կորուստներ չունի
-
17:11
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
-
17:09
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ. ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն է
-
17:06
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
-
16:45
Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն
-
16:35
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
-
15:53
Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները. Վազգեն Մանուկյանն՝ ուժային կառույցներին
-
15:49
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:00
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
-
14:58
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են հունիսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը. Լավրով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
-
15:11
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 0,51 կմ/ժ