ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ

CentralAsia.media

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի առաջարկը և պատժամիջոցներ է հաստատել 141 իրավաբանական և 300 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսի և երկրի արտգործնախարար Ֆայզալ Մեքդադի նկատմամբ: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը Զելենսկին ստորագրել է մարտի 18-ին:

Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով և ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակումներ, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաև իրանական «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ առնչություն ունեցող իրանցիներ: Կիևը Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր անցյալ տարվա հունիսին, երբ Սիրիան ճանաչեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 1,54 կմ/ժ
19 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: