ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ․ Միրզոյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դիրքորոշմամբ՝ կապված թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձների հետ, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին դիտարկումներովհայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ վերոնշյալ երեւույթը նոր չէ: «Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, մյուս կողմից՝ տեսնում ենք ե՛ւ Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, ե՛ւ սպառնալիքները»,- ասել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ այս դրսեւորումները վերջին շրջանում ավելացել են: «Նշածս հռետորաբանությունը եւ ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում գործընթացին, այլեւ նոր խոչընդոտներ են ստեղծում տվյալ գործընթացի համար»,- ընդգծել է նախարարը:

Արձագանքելով պատգամավորի մյուս հարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու շուրջ:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 1,54 կմ/ժ
19 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: