ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը», – նշել են նախարարությունում։

Խաղաղապահները Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել և անապահով ու բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,54 կմ/ժ
14 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: