ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում շփման գծի խախտում  և դիրքային առաջխաղացում է տեղի ունեցել, հայտնում է Aysor.am-ը:  

«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, գրավել 2054.0 նիշով բարձրությունը (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական սարքավորումը»,- նշված է հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի սրումը և «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները» կանխելու համար։

«Ադրբեջանական կողմին ներկայացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր վերադրձնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրությունում։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0 կմ/ժ
15 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: