ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոլցը հաստատել է, որ Ուկրաինան Գերմանիայից 18 Leopard 2A6 տանկ է ստացել

Ուկրաինայի զինված ուժերը ստացել են գերմանական Leopard 2A6 18 ժամանակակից տանկ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռոտերդամում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հանձնել ենք [տանկերը] այնպես, ինչպես հայտարարվել է», - ասել է Շոլցը՝ ի պատասխան հարակից հարցի։

Այսպիսով, կառավարության ղեկավարը հաստատել է Der Spiegel ամսագրի տեղեկությունը, որն ավելի վաղ հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունների կողմից խոստացված 18 Leopard 2A6 տանկ են տեղափոխվել Կիև։

Միևնույն ժամանակ Շոլցը կրկին հիշեցրել է, որ Բեռլինը լայնածավալ համապարփակ աջակցություն է ցուցաբերում Կիևին և արդեն մատակարարել է տարբեր ժամանակակից սպառազինության համակարգեր։ Բացի այդ, նա ընդգծել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկվում է Լեհաստանում, Ռումինիայում և Սլովակիայում զինամթերքի արտադրության ընդլայնման և սարքավորումների վերանորոգման կենտրոններ ստեղծելու հարցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: