Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը և Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպմանը կարևորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարևորությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը և գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում:
Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:
Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից և հումանիտար բազմաշերտ խնդիրներից:
Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:
«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական բաժնից, նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:
Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության և ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:
Անդրադառնալով աշխարհում տիրող անհանգիստ և խաղաղության դեմ սպառնալիք պարունակող իրադրությանը՝ կողմերը փաստել են երկարատև խաղաղության անհրաժեշտությունը: Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ և բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: Նա հավելել է, որ պատերազմները մարդկային չարիք են և առաջին հերթին ճակատագրեր են խեղում՝ ցավ ու տառապանք պատճառելով, ինչն անթույլատրելի և մերժելի է քաղաքակիրթ մարդկության կողմից:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
-
21:26
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
-
19:29
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ
-
19:23
Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան
-
19:00
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
-
18:47
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
-
18:22
Եվրագոտին մտել է ռեցեսիայի փուլ
-
17:40
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում
-
17:09
Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում
-
16:46
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
-
15:49
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
-
15:00
Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը. ՀՀ ԱԺ նախագահ
-
14:36
Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
-
14:30
ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով զորակոչիկները կարող են դիմել
-
14:10
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
-
13:57
Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
-
13:21
Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ`առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
-
13:00
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
-
12:42
Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 0,51 կմ/ժ