ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում ուշադրության է հրավիրվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման խնդրին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը:
Այս հարցի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում նա կարեւորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ եւ շուտափույթ իրականացման հրամայականը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, այլեւ նոր պահանջներ է հնչեցնում, վտանգում ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ադրբեջանի սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրանքներով, կան զոհեր:
Նույն օրը տեղի են ունեցել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: Քննարկվել են վերոնշյալ հանձնաժողովների կողմից մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:
ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովները որոշումներ են ընդունել «Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման» ու «Երեխաների եւ երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման կանխարգելման» վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հայտարարությունների նախագծերն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարաններ՝ կարծիք եւ առաջարկություններ ստանալու նպատակով:
-
17:57
Ադրբեջանի և Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն․ Մուստաֆաև
-
16:23
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
-
14:47
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ
-
14:06
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև
-
12:30
Աննա Վարդապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, եղել Վերին Շորժայի դիրքերում
-
11:22
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. Արցախի Հանրապետության ՊՆ
-
11:16
ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
-
11:01
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
-
10:52
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ
-
10:17
Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
-
09:12
ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվաղ ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
-
22:02
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այլընտրանք այժմ չկա․ Կոպիրկին
-
21:29
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա
-
20:33
Գարեգին Բ-ն անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին
-
19:26
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
-
19:20
ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր նորմերին համապատասխան․ Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է
-
19:14
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի փորձերի մասին
-
18:07
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:38
Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին
-
17:02
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
21:07
Պայքարը բանակցային սեղանի շուրջ թեժանում է. Քիշնևյան հանդիպման ամփոփում
-
11:00
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի շեմի՞ն
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 2,57 կմ/ժ