Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին (News.am)

Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը այն մասին, որ նախօրին տեղի ւնեցած բանակցությունների արդյունքում Տեղ-Կոռնիձոր հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
«Այսինքն ինչ է եղել, որ բարելավել է, ոչ հետ են գնացել, ոչ էլ մի այլ բան, ոնց եկել են, այդպես մնացել են մեր հողերում: Բարելավել կլիներ, եթե թշնամին գնար իր նախկին տեղը այսինքն Ջաբրայիլ: Թշնամին եկել, գրավել է Տեղ գյուղի վարած-ցանած հողերը, էդ բարելավում է, ես չեմ հասկանում: Գյուղացիներից ամեն մեկը 1-2 հա ցանել է, որ իր տունը պահի, իր երեխեքին, հույսը դրել է իշխանավորների վրա, հիմա եկել են, իրենց մի կտորը հացը ձեռքից վերցրել, ո՞վ պիտի մտածի»,- ասաց նա:՝ նշելով, որ բանակցությունները անարդյունք են անցել:
Արգամ Հովսեփյանը անդրադառնալով գյուղացիներին՝ ասաց, որ 15 հա-ի համար դուրս էին եկել, նախորդ տարի ցույցեր էին անում, բայց հիմա որեւէ մեկը չի բողոքում, որ ադրբեջանցիները այդքան գրավել են իրենց հողերից: Սեւ- սպիտակը այ հիմա է գործում, ես չեմ հասկանում այս կառավարությունը, որ ընտրվել է, իրենք ղեկավարներ են, իսկ ընդդիմադիրները ճորտեր են իրենց համար: Չի կարելի էս նեղ պահին նախկին-ներկա չկա, սեւ-սպւիտակ չկա, պեոտք է միավորվենք հակահարված տանք»,- ասաց նա:
Հովսեփյանի խոսքով՝ թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել, եղանակային անբարենպաստ պայմաններում էլ՝ շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել։
«Ես չեմ կարծում, որ բանակցությունները արդյունք կտան, այ հիմա էլ աշխատանքներ են տանում, էդ ոնց են բանակցել, որ շարունակում են; Միակ ելքը զենքով վռնդելն է, թող մեզ զինեն, թուրքին միայն սատկացնելն է փրկում, մենք նստել ենք, իրենք առաջ են գալիս, մեզ ծաղրում, դա հային վայել չի: Թուրքը համարյա եկել, հասել է Տեղ գյուղ, բայց այդպես չի եղել, մեր սահմանը եղել է Աղավնոյի ձորով՝ Տեղից 5 կմ ներքև։ Եթե պատմություն չգիտեն, թող իմանան՝ Նժդեհն այդպես է սահմանը գծել, Արցախի Աղավնոյից այս կողմ Սյունիքն է։ Հիմա թուրքերը գետից կամաց-կամաց բարձրացել են վերև, այդ 5 կմ-ն էլ են եկել, հլա մի կմ էլ ավել»,- ասաց 3 պատերաազմների մասնակից նախկին գյուղապետը:
-
21:26
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
-
19:29
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ
-
19:23
Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան
-
19:00
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
-
18:47
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
-
18:22
Եվրագոտին մտել է ռեցեսիայի փուլ
-
17:40
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում
-
17:09
Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում
-
16:46
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
-
15:49
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
-
15:00
Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը. ՀՀ ԱԺ նախագահ
-
14:36
Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
-
14:30
ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով զորակոչիկները կարող են դիմել
-
14:10
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
-
13:57
Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
-
13:21
Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ`առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
-
13:00
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
-
12:42
Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 0,51 կմ/ժ