ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը. բանակցությունները շարունակվում են

Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, որպեսզի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Նշվում էր, որ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։ Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ Իրանում կան այնպիսի կազմակերպություններ, որոնք գտնվում են եվրասիական ռեգիստրում, և նրանցից կաթնային սերուցք գնելը և ՌԴ արտահանվող ապրանքի մեջ օգտագործելը թույլատրվում է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: