Թրամփն ակնարկել է «երրորդ համաշխարհային պատերազմի» վտանգի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակնարկել է «երրորդ համաշխարհային պատերազմի» վտանգի մասին, փոխանցում է Tert.am-ը։
Նա գրառում է արել իր Truth Social սոցցանցում՝ պարզապես գրելով․ «Երրորդ համաշխարհային պատերազմ»։ Որևէ այլ մանրամասներով կամ մեկնաբանություններով նա չի կիսվել։
Սա առաջին անգամը չէ, երբ Թրամփը նմանատիպ ակնարկ է անում։ Ապրիլի սկզբին ևս նա հայտարարել էր նախագահ Ջո Բայդենի օրոք երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հավանականության մասին։ Ինչպես նշել էր Սպիտակ տան նախկին ղեկավարը, այժմ այլ երկրներից միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ակնհայտ սպառնալիքներ են հնչում, ինչը երբևէ չի եղել իր վարչակազմի օրոք։ Նա ընդգծել է, որ ներկայիս ղեկավարության օրոք դա կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային միջուկային պատերազմի։
Բացի այդ, մարտին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթի ընթացքում Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն, որը կարող է կանխել ներկայում իրական սպառնալիք հանդիսացող երրորդ համաշխարհային պատերազմը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ