ԵՐԵՎԱՆ -5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմ վարկանիշը երբեք այսքան բարձր չի եղել. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 4-ը՝ ֆինանսական կեղծիքի գործով Նյու Յորքի դատարանում իրեն մեղադրանքներ առաջադրելու օրն, անվանել է «լավագույնը պատմության մեջ», Panorama-ի հաղորդմամբ գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա անհավատալի փորձ էր, թերևս լավագույն օրը պատմության մեջ մեկի համար, ով վերապրեց անհիմն մեղադրանքները», - գրել է նա իր «Truth Social» սոցիալական ցանցում:

Քաղաքական գործիչը նշել է, որ ձերբակալությունն ու մեղադրանքների առաջադրումը դրական են ազդել 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր ծրագրերի վրա:

«Իմ վարկանիշնը երբեք այսքան բարձր չի եղել, 10 մլն դոլար է հավաքվել նախընտրական քարոզարշավի համար, իսկ օրն ավարտվել է շատ կարևոր ելույթով», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Մանհեթենի քրեական դատարանում Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Դրանցից յուրաքանչյուրում նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «գործարար գրառումներ կեղծելու» համար՝ «խարդախության և այլ հանցագործություն կատարելու դիտավորության համար»։

Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել և Թրամփին ազատ են արձակել դատարանից։ Քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան կարծում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները զուրկ են փաստերից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    -5 C°
     
      -1° 
    29.02.2024
       
    01.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: