ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Ուկրաինային 5 միլիարդ դոլար վճարել

Հաագայի արբիտրաժային դատարանի արբիտրաժային տրիբունալը Ռուսաստանից պահանջել է  5 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել Ուկրաինայի «Նավթոգազ» պետական ընկերությանը՝ Ղրիմում ակտիվների կորստի պատճառով, հայտնել է ուկրաինական կողմը։ Ենթադրվում է, որ Մոսկվան պետք է փոխհատուցի նաև արբիտրաժային դատավարության ծախսերը։ Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։

Իրավարար վճիռները կարող են կիրառվել հարկադրաբար. «Նավթոգազ»-ն իրավունք ունի «սկսելու վճռի ճանաչման և կատարման գործընթացն այն պետությունների տարածքում, որտեղ գտնվում են Ռուսաստանի Դաշնության ակտիվները», ասվում է ուկրաինական ընկերության հայտարարության մեջ, գրում է kommersant.ru-ն: 

«Նավթոգազ»-ը վարույթ է նախաձեռնել 2016 թվականի աշնանը։ Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է փոխհատուցում վճարի ներդրումների պաշտպանության պայմանագրի խախտման, այդ թվում՝ «ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ներդրումների օտարման համար»։

Կիևի օգտին որոշումը կայացվել է դեռ 2019 թվականին, արբիտրաժային վարույթի երկրորդ փուլը վերաբերում էր փոխհատուցման չափին։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան չի ճանաչում Հաագայի դատարանի որոշումը, փոխանցում է Tert.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: