ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՊՀ ԱԳՆ-ների ղեկավարները նիստ կանցկացնեն Սամարղանդում

Սամարղանդի Կոնգրես-կենտրոնում ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին մասնակցելու համար Ուզբեկստան են ժամանել Համագործակցության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրնում է Sputnik Узбекистан-ը։

Գագաթաժողովի օրակարգում մոտ տասը հարց է՝ ԱՊՀ-ի տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Նախատեսված է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մտքերի փոխանակություն միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների վերաբերյալ։

Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին, ԽՍՀՄ փլուզումից հետո։ Համագործակցության հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։ Միջազգային միավորման կազմի մեջ մտել են նաև Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

2023թ. ԱՊՀ-ի նախագահող երկիրը Ղրղըզստանն է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: