ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն մտադիր է ակտիվացնել Հնդկաստանի հետ բանակցություններն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

 Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մտադիր է ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման  համաձայնագրի կնքման շուրջ: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը Ռուսաստանի և Հնդկաստանի գործարար շրջանակների հանդիպման ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր երկրների շուկաներում արտադրանքի փոխադարձ հասանելիության հարցերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մենք ակնկալում ենք ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ», - ասել է նա։

Բացի դրանից, Մանտուրովի խոսքով, մշակվում է ներդրումների խթանման ու ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին ռուս-հնդկական համաձայնագրի ստորագրման հարցը։ Փոխվարչապետն ընդգծել է, որ երկրների միջև առևտրի և արդյունաբերական համագործակցության բարելավումը կարող է երաշխավորել փոխադարձ հաշվարկների շարունակականության ապահովումը։

«Միջկառավարական երկխոսության շրջանակներում մենք առաջարկում ենք դիտարկել ազգային արժույթների և բարեկամ երկրների արժույթների լայն կիրառման հնարավորությունը: Դա հրատապ է ներկա պայմաններում և թույլ է տալիս նվազագույնի հասցնել ծախսերն ու արժութային ռիսկերը», - հայտարարել է Մանտուրովը։

2021 թվականի դեկտեմբերին Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն ավարտեցին նախնական փորձագիտական ​​խորհրդատվությունները ազատ առևտրի գոտու ձևավորման վերաբերյալ՝ պայմանավորվելով համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն սկսել 2022 թվականի սկզբին։ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Մանտուրովն ընդգծել է, որ Հնդկաստանը կարող է դառնալ առանցքային գործընկերներից մեկը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի զարգացման շրջանակներում:

«Նաև կարևոր ենք համարում ուղիղ ավիահաղորդակցության ընդլայնումը. դա անհրաժեշտ պայման է գործարար պատվիրակությունների կանոնավոր և անկարգել փոխանակման, փոխադարձ զբոսաշրջային հոսքի ընդլայնման համար», - հավելել է նա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: