ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կողմից գերմանական ապրանքների ձեռքբերման ծավալները կասկածներ են հարուցել արևմուտքում

Գերմանական ապրանքների արտահանման բումը կասկածելի է թվում արևմուտքին։ Այս մասին գրում է Spiegel-ն ու նկատում, որ  Գերմանիայից արտահանումներն ավելացել են դեպի Թուրքիա  ու Ռուսաստանի հարևան պետություններ։ Սա հիմք է տալիս կասկածելու, որ գերմանական ապրանքները վերավաճառվում են Մոկվային, որն այս պահին գտնվում է արևմտյան պատժամիջոցների ներքո, փոխանցում է Panorama-ն։

Նյութում առանձին անդրադարձ կա Հայաստանին, որը երկու տարում չորս անգամ մեծացրել է դեպի Ռուսաստան արտահանման ծավալները՝ հասցնելով մոտ 2.5 մլրդ դոլարի։ Բացի ավանդական  մրգերից, գինուց ու կոնյակից, վերջին տարում Հայաստանը սկսել է արտահանել ամեն տեսակի բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական ապրանքներ։

Հոդվածի հեղինակներն ուշադրություն են հրավիրել փաստին, որ 2022-ին Հայաստանը ռուսաստանցի սպառողին է հասցրել 460 մլն դոլարի էլեկտրական սարքավորումներ։ Տեխնիկայի վաճառքի ծավալն ավելացել է 14 մլն դոլարով՝ հասնելով 158 մլնի։

Անցած տարվա դեկտեմբերին գերմանական ընկերությունների արտահանման եկամուտը հայկական բիզնեսից 287%-ով բարձր է եղել 2018-2020 թվականների միջին ցուցանիշից։ Բացի Հայաստանից, Ղազախստանը նույնպես սկսել է ավելի շատ գերմանական ապրանքներ գնել։

Spiegel-ը գրում է՝ գերմանական բիզնեսի ներկայացուցիչները նշում են, որ առևտրի բումը կարելի է բացատրել այլ գործոններով։ Մասնավորապես, մինչ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները, գերմանական շատ ընկերություններ օգտագործում էին Ռուսաստանը որպես բաշխիչ կենտրոն, որտեղից ապրանքները առաքվում էին Երևան և Աստանա։ Քանի որ դա այլևս հնարավոր չէ պատժամիջոցների պատճառով, առաքումները կատարվում են անմիջապես այդ երկրներ։ Բացի այդ, Հայաստանում և Ղազախստանում պոտենցիալ հաճախորդների թիվը մեծացել է Ռուսաստանից միգրանտների մեծ թվի պատճառով։

Այսքանով հանդերձ, Spiegel-ը նշում է, որ այս պատճառները դժվար թե հիմնավորեն  գերմանական ապրանքների նման վաճառքը Ռուսաստանի Դաշնությանը հարևան երկրներին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.10.2024
       
    16.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: