ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ:
Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում Եվրոպայի առաջնությունում:
79 կգ քաշային ազատոճային ըմբիշ Արման Ավագյանն էլ գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն էլ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: