ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն վճռորոշ գոտեմարտում 0-8 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին: Ալիխանյանն ավելի վաղ 3:2 հաշվով հաղթել էր սփոփիչ գոտեմարտում:
Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև Վազգեն Թևանյանը (65 կգ):
Ազատոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: