ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 16-ամյա Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ)՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ Տաթև Հակոբյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 107 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել: Հրում վարժությունում Հակոբյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 118, երկրորդ մոտեցմամբ՝ 122 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումը՝ 126 կգ, ցավոք, ձախողել է: Այս վարժությունում Տաթև Հակոբյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝121 կգ-ն:
76 կգ քաշայինների A խմբում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Ֆրանսիացի մարզուհին փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում: Լավագույն եռյակը եզրափակել է լատվիացի Դանիելա Իվանովան՝ երկամարտի 222 կգ արդյունքով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: