Անահիտ Մանասյանն ընդգծել է զինված ուժերում բարեվարքության ինստիտուտի կայացման կարևորությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի բացման միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանն ու բացահայտմանը միտված կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, զինված ուժերում նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանմանը։
Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին մարդու իրավունքների խթանման տարբեր ուղղություններով Պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար՝ շեշտադրելով «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» և «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրերի շրջանակում երկու հաստատությունների կողմից համատեղ կատարված աշխատանքներ արդյունքները։
Պաշտպանը կարևորել է զինծառայողների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների կատարելագործումը և նոր մեթոդների ներդնումը՝ երաշխավորելով ծառայության հավասար պայմաններ նաև կանանց համար: Տիկին Մանասյանը առանձնահատուկ շեշտադրել է զինված ուժերում բարեվարքության ինստիտուտի կայացման կարևորությունը։
Միջոցառմանը ուղջույնի խոսքով է հանդես եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և բարձր գնահատել Պաշտպանի հաստատության դերը ծրագրի իրականացման գործում։
«Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
