ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան «France Inter» ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է Sputnik Արմենիա։
Հարցին, թե կարելի է արդյոք պատժամիջոցներ ակնկալել միջանցքը շրջափակող և հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականություն վարող Ադրբեջանի դեմ, նախարարը ուղիղ պատասխան չի տվել` նշելով, որ աջակցում են երկու երկրների բանակցային ջանքերին: Նա ավելացրել է, որ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Ղարաբաղում՝ Ադրբեջանով շրջապատված և հայերով բնակեցված անկլավում տիրող իրավիճակը»:
Արտգործնախարարի խոսքով` Ֆրանսիան երկար ժամանակ աջակցում է երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին։
«Երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով անցյալ աշնանը կազմակերպվեց Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը թույլ տվեց երկու երկրներին հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը»,– ասել է նա:
Կոլոննան ավելացրել է, որ կան հարցեր, որոնք կարգավորման կարիք ունեն, և դրանց են նվիրված երկու երկրների արտգործնախարարների վաշինգտոնյան վերջին քննարկումները։
Նախարարը նշել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ այլ քննարկումներ, ինչպես նաև հնարավոր է` երկու առաջնորդների հանդիպում կայանա հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այստեղ, նախարարի խոսքով, հումանիտար ռիսկեր կան. «Առայժմ, բարեբախտաբար, ավելի լուրջ բան չկա»:
«Ֆրանսիայի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղ տանող ճանապարհի շրջափակումը պետք է հանվի առանց նախապայմանների, իսկ Ղարաբաղի մուտքը պետք է ազատ և անարգել լինի։ Ես այդ մասին հիշեցրել եմ նախագահ Ալիևին (Բաքու կատարած այցի ընթացքում. խմբ.)»,–ընդգծել է Կոլոննան:
Դիտարկմանը, թե այդ հիշեցումն ազդեցություն չի ունեցել, նախարարը պատասխանել է. «Այդպես է, բայց դա ընթացող բանակցությունների նպատակն է։ Մեր և միջազգային հանրության նպատակն է, որ դեպի խաղաղ բանակցություններ տանող ճանապարհը շարունակվի, այդ թվում` բանակցություններն այն մասին, թե ինչ է հասկացվում Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ և երաշխիքներ ասելիս»։
Նա նաև հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ ԵՄ դիտորդական առաքելություն է տեղակայվել Հայաստանի տարածքում` նշելով, որ Հայաստան կատարած այցի ընթացքում (Ադրբեջան կատարած այցից հետո) նա մոտ է եղել առաքելությանգտնվելու վայրերին:
«Դա ինձ թույլ տվեց դիտարկումներ անել տեղի ունեցածի վերաբերյալ, արձանագրել փաստերը, ներկայացնել ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը։ Դիտորդների ներկայությունն օգնեց մեղմել սահմանային լարվածությունը»,–ասել է նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: