ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանխատեսում ենք, որ հունիսի սկզբին մեր փողը կսպառվի. ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում վստահ չեն, որ երկրում դեֆոլտը տեղի կունենա հենց հունիսի 1-ին, հայտարարել է գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենը:

«Մենք կանխատեսում ենք, որ հունիսի սկզբին մեր փողը կսպառվի: Հնարավոր է, որ դա տեղի կունենա հունիսի 1-ին: Իհարկե, զգալի անորոշություն կա»,- Յելենի խոսքերն է մեջբերում «Գազետա.ռու»-ն։

Միևնույն ժամանակ, նախարարը խոստացել է տեղեկացնել Կոնգրեսին պետական պարտքի և դեֆոլտի վերաբերյալ նորությունների առկայության դեպքում:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չբարձրացնի օրենքով թույլատրելի պետական պարտքի վերին շեմը կամ չկանգնեցնի դրա ազդեցությունը, մինչ հունիսի 1-ը երկրի բյուջետային միջոցները կարող են սպառվել։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: