ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի պատվիրակը «Եվրատեսիլ-2023»-ին

Մայիսի 13-ին Լիվերպուլում տեղի կունենա «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի եզրափակիչը։ Հայաստանի պատվիրակ Բրյունետը հանդես կգա 17 համարի ներքո, հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը, փոխանցում է Armenia Today։ 

Մրցույթի մեկնարկում հանդես կգա Ավստրիայի ներկայացուցիչը, իսկ վերջինը ելույթ կունենա Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։ 

Հիշեցնենք, որ Բրյունետը երեկ հանդես եկավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, և այն 10 երկրների ցանկում է, որոնք կմասնակցեն եզրափակչին։

Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչին կմասնակցի 26 երկիր․ յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 մասնակից և, այսպես կոչված, Մեծ հնգյակի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա), ինչպես նաև Ուկրաինան՝ որպես «Եվրատեսիլ-2022»-ի հաղթող։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանն այս տարի ներկայացնող Բրյունետն ու հայկական պատվիրակությունը մեկնել են Լիվերպուլ (Մեծ Բրիտանիա)՝ մասնակցելու «Եվրատեսիլ 2023» մրցույթի փորձերին։

Հայաստանի պատվիրակի երգի պրեմիերան, որի հեղինակն ինքը՝ Բրյունետն է, տեղի է ունեցել մարտի 15-ին։ Future Lover երգի տեսահոլովակն բավականին շատ դիտումներ ունի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: