ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար

Հայ–ադրբեջանական կոնտեքստում անկլավների հարցը Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ Եվրոպայի օրվան և Հայաստան–ԵՄ հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը, փոխանցել է Սպուտնիկ Արմենիան։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը։
Այդ առնչությամբ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին` արդյոք բարձրացվել է այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» թեման։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին` արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զինուժի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից։
«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, ապա այդ գաղափարը քննարկվել է մեր մի շարք գործընկերների կողմից, մասնավորապես` ԵՄ–ի և ԱՄՆ–ի։ Իհարկե, ճանաչումը ենթադրում է զորքերի դուրսբերում»,– ասաց փորարտգործնախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: