ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հավաքականին պակասում է Հենրիխ Մխիթարյանի նման առաջատարը. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է Հայաստանի հավաքականում առաջատարի բացակայության հետ կապված իրավիճակի մասին։

«Իհարկե, Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի կալիբրի առաջատարը։ Նման խաղացողի կարիք ունի ցանկացած թիմ և, հատկապես, մեր թիմը։ Նման աստղային անհատականության հայտնվելը խաղադաշտում արդեն իսկ շատ բան է նշանակում մեզ համար։ Մրցակիցը սկսում է մի փոքր ավելի հարգալից վերաբերվել թիմին»,- «Чемпионат»-ին տված հարցազրույցում ասել է Բերեզովսկին, հայտնում է Aysor.am-ը։

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը պարզաբանել է՝ ո՞վ կարող է ժամանակի ընթացքում իր վրա վերցնել այս բեռը:

«Այժմ մենք ունենք հիանալի նոր տղաներ: Մեծ հույսեր ենք կապում կրասնոդարցի Էդիկ Սպերցյանի ու Նաիր Տիկնիզյանի հետ։ Առաջնորդության գործառույթներն ավելի հաճախ կատարում են դաշտի կենտրոնի, հարձակման գծի խաղացողները, ավելի քիչ՝ եզրայինները։ Այդուհանդերձ, Տիկնիզյանն իրեն լավագույն կողմից դրսևորում է թե՛ ակումբում, թե՛ հավաքականում։ Չնայած իր դերին՝ նա նաև կարողանում է ինքնահաստատվել առաջնորդի կարգավիճակում։

Մեր թիմում Սպերցյանն արդեն առաջին դերերում է։ Նա դեռ բավականին երիտասարդ է, բայց մենք հույս ունենք, որ Սպերցյանը կարող է ստանձնել այդ գործառույթը»,- ասել է Բերեզովսկին։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: