ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել (Ազատություն)

«Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Նեմեսիս» անունը ստացած հուշարձանի տեղադրումից օրեր անց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Ավելի վաղ էլ Անկարան հայկական կողմի համար փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը պատճառաբանելով հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ։

«Ազատություն»-ը Հայաստանի արտաքին գերատեսչությունից նաև հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է հայ - թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրով անձանց համար բացելու՝ Երևանի ու Անկարայի միջև անցած տարի ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները Թուրքիայի հետ»։

Գերատեսչությունից, սակայն, չեն պատասխանել, թե երբ է բացվելու հայ - թուրքական միջպետական սահմանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: