ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլում հուսով են` Փաշինյան–Ալիև հանդիպումն արդյունավետ կլինի

РИА Новости
Կրեմլում հուսով են` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։ Ադրբեջանական «Report»–ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Հինգշաբթի այստեղ կլինի և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը։ Մենք կարծում ենք, որ մեր նախագահի հետ էլ շփումներ կլինեն։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների ուղղությամբ, և իհարկե հույս ունենք` արդյունավետ հանդիպում կլինի։ Արդյունավետության աստիճանը ցույց կտա ժամանակը»,– նշել է Պեսկովը։
Հիշեցնենք` ավելի վաղ Մոսկվայում բանակցություններ էին անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: