ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կարող է չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ Ազովի ծովի և Կերչի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը

© Сергей Мальгавко/ ТАСС

Ռուսաստանի խորհրդարանը կքննարկի Ազովի ծովի և Կերչի նեղուցի օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ Ուկրաինայի հետ 2003 թվականի համաձայնագրի չեղարկումը։  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ չորեքշաբթի օրը հրապարակված իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Յուրիևիչ Գալուզինին նշանակել Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կողմից դեկտեմբերին Կերչ քաղաքում ստորագրված Ազովի ծովի և Կերչի նեղուցի օգտագործման ոլորտում համագործակցության մասին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև համաձայնագիրը չեղյալ հայտարարելու հարցը դիտարկելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Փետրվարին Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղյալ է հայտարարել Ազովի ծովում Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր համաձայնագրերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: