ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ու Հայաստանը քննարկում են «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման հարցը

ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է Իրանի և Հայաստանի միջև «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտի ստեղծելու համաձայնության մասին, հավելելով, որ այդ նպատակով հանդիպում է կայացել Թեհրանում ՀՀ դեսպանի հետ, գրում է ParsToday-ը, փոխանցում է panorama.am-ը։

Հինգշաբթի օրը Արաս ազատ գոտում կայացած համատեղ ազատ գոտիների մասնագիտացված հանդիպման ժամանակ, Զոհրե Բահրեբարն ասել է. «Համատեղ ազատ գոտիների ստեղծման նպատակը ծառայություններ մատուցելն է, կառավարումը և համատեղ սեփականությունը,  տնտեսական դիվանագիտության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության խթանումը, ներդրողներին փոխադարձ  աջակցությունը և առևտրային ենթակառուցվածքների զարգացումը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Արաս  և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման, համատեղ սահմանային անցակետի, ինչպես նաև Երևանում «Արաս» ազատ գոտու արտադրանքի ցուցահանդեսի անցկացման հետ կապված հարցեր:    

Զոհրե Բահրեբարը նշել է. «Արտարժութային եկամուտների, օտարերկրյա ներդրումների և պետական եկամուտների ավելացումը՝ արտահանման աճին և մարդկային հմտությունների կատարելագործմանը զուգահեռ, ընդհանուր ազատ գոտիների մյուս առավելություններից են»։

Զոհրե Բահրեբարը հավելել է. «Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասը հետամուտ է արևելք-արևմուտք միջանցքի ստեղծմանը, իսկ «Արաս» ազատ գոտին կարող է կարևոր դեր խաղալ այս միջանցքում գտնվելու շնորհիվ»

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: