ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը և Օմանը ստորագրել են համագործակցության փաստաթղթեր

Հարևան երկրի սուլթան Հեյսամ բեն Թարիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իրանի և Օմանի պաշտոնատար անձանց միջև ստորագվել է համագործակցության  չորս փաստաթուղթ, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի Իսլամական Հանրապետություն Օմանի սուլթանի այցի առաջին օրը՝ կիրակի ցերեկը, երկու երկրների պաշտոնյաները ստորագրել են 4 փաստաթուղթ տնտեսական և ներդրումային համագործակցության, էներգետիկայի և ազատ գոտիների ոլորտներում համագործակցության մասին։

Իրանի նավթի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, Ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարը և Օմանի էներգետիկայի, էկոնոմիկայի և առևտրի նախարարները ստորագրել են համագործակցության փաստաթղթեր՝ ուղղված երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը։

Փաստաթղթերի ստորագրումից հետո Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Իրանի և Օմանի միջև համատեղ ներդրումային կոմիտեի ստեղծման համաձայնագրի ստորագրման մասին։

Հիշեցնենք, որ Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիքը այցելել է Թեհրան նախօրեին, նա գլխավորում է մեծ պատվիրակություն։

Սա սուլթանի առաջին այցն է Իրան՝ 2020թ. գահ բարձրանալուց հետո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: